Jump to Content

Արագ, անվտանգ և հեշտ։ Մտեք Google հաշիվ մեկ հպումով։

Օգտագործեք ձեր Google հաշիվը․ գրանցվեք և մուտք գործեք ավելի պարզ եղանակով և անվտանգ՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ օգտանունների և գաղտնաբառերի վրա, և ունեցեք ավելի շատ ժամանակ՝ կայքերն ու հավելվածներն օգտագործելու համար։

Նշորդը նոթբուքի էկրանին անցնում է «Մտնել Google հաշիվ» կոճակի վրայով։ Հավելվածների պատկերակները պտտվում են էկրանի շուրջ։ Նոթբուքի կողքին դրված շարժական սարքում ևս ցուցադրվում է «Մտնել Google հաշիվ» կոճակը։
  • Հեշտությամբ մուտք գործեք

    Անվտանգ կերպով և հեշտությամբ ստեղծեք նոր հաշիվներ կամ մուտք գործեք ձեր նախընտրած հավելվածներ և կայքեր՝ առանց օգտանուն և գաղտնաբառ մուտքագրելու։

  • Օգտագործեք ցանկացած սարք

    Օգտագործեք մուտք գործելու սահուն և սովորական եղանակը ձեր օգտագործած բոլոր դիտարկիչներում և սարքերում, այդ թվում՝ iOS-ում և Android-ում։

  • Կառավարեք ձեր կապերը

    Վերահսկեք հավելվածներում և կայքերում ձեր փորձառությունը, որպեսզի անվտանգ եղանակով փոխանցեք ձեր հաշվի տվյալները, օրինակ՝ ձեր անունը, էլ․ հասցեն և պրոֆիլի նկարը, ինչպես նաև կառավարեք Google-ի հավելվածների, օրինակ՝ Drive-ի հասանելիությունը։

  • Google-ի հետ ապահով է

    Հրաժեշտ տվեք կրկնվող գաղտնաբառերին և մուտք գործելու վտանգավոր եղանակներին։ Անվտանգ եղանակով մուտք գործելու համար Google հաշվի օգտագործումը նշանակում է, որ ձեր գաղտնաբառերը պետք է ավելի քիչ հավելվածներում և կայքերում պահեք, որպեսզի ձեր տվյալներն ավելի ապահով մնան։

Ինչպես օգտագործել «Մտնել Google հաշիվ» գործառույթը

Հեշտությամբ բացեք ձեր սիրած կայքերն ու հավելվածները ձեր Google հաշվի միջոցով

Հավելվածում կամ կայքում սեղմեք «Մտնել Google հաշիվ» կոճակը

Ընտրեք Google հաշիվ՝ օգտագործելու համար

Եթե առաջին անգամ եք օգտագործում, տրամադրեք ձեր անունը, էլ․ հասցեն և պրոֆիլի նկարը ձեր Google հաշվից՝ հավելվածում կամ ծառայությունում մուտք գործելու համար
Որոշ հավելվածներ կարող են խնդրել այլ տեղեկություններ, օրինակ՝ ձեր հասցեն կամ հեռախոսահամարը, որոնք ցանկացած պահի կարող եք կառավարել ձեր Google հաշվի կարգավորումներում։

Շարունակել հավելվածում կամ կայքում

Ահա և վերջ․ դուք մտել եք հաշիվ։
Հաջորդ անգամ կարող եք նորից հեշտությամբ մտնել ձեր նույն Google հաշվով

Սարքում ցուցադրվում է մուտք գործելու էկրանը։ Օգտանվան և գաղտնաբառի դաշտերի տակ ցուցադրվում են նոր հաշիվ ստեղծելու կամ Google հաշիվ մտնելու տարբերակները։ «Մուտք գործել Google-ով» կոճակն ընդարձակվում է և հեռանում էկրանից։ Նշորդը սեղմում է կոճակը։
Ելնող պատուհանը ցուցադրվում է սարքի էկրանին։ Այն առաջարկում է օգտատերերին հավելվածում աշխատանքը շարունակելու համար ընտրել Google հաշիվ կամ ավելացնել այլ հաշիվ։ Նշորդն ընտրում է հաշիվ։
Ելնող պատուհանը դառնում է հարցում, որը օգտատիրոջը խնդրում է թույլ տալ Google-ին մուտք գործել հաշիվ հավելվածում։ Նշորդը սեղմում է «Շարունակել» կոճակը։ Ելնող պատուհանը փակվում է, և էկրանին ցուցադրվում է հավելվածի բեռնումը։

Ավելի ապահով մուտք գործեք Google-ի վստահելի անվտանգության միջոցով

  • Կանխադրված ապահովություն

    Դուք արժանի եք արագ և ապահով մուտք գործելու գործընթացին։ «Մտնել Google հաշիվ» գործառույթն օգնում է պաշտպանել կողմնակի առցանց ռեսուրսներում երրորդ կողմի տվյալների արտահոսքից՝ սահմանափակելով ձեր տվյալների պահպանման վայրերը։

  • Դուք եք վերահսկում

    Ընտրեք, թե ինչ տվյալներ փոխանցել կողմնակի հավելվածներին և կայքերին, և ցանկացած պահի թարմացրեք ձեր կարգավորումները ձեր Google հաշվում։

  • Ներկառուցված գաղտնիություն

    Google-ը չի օգտագործում «Մտնել Google հաշիվ» գործառույթի ձեր տեղեկություններն ու գործողությունները գովազդի կամ այլ Google պրոդուկտների համար։ Մենք ամենայն խստությամբ պահպանում ենք տվյալների հավաքման, օգտագործման և մշակման կանոնները, որոնք ստեղծված են ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար։

Ձեր հավելվածներն ու կայքերը կարող եք բացել ընդամենը մեկ հպումով